Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Որևէ բան արեք

Որևէ բան արեք
24.05.2025 | 21:59
Սահման չի դրվի ձեր անելիքներին:
ՈՒշադրություն դարձրեք սրան:
Երբեք որևէ գործ մի թողեք երեսի վրա ընկած, երբեք մի հրաժարվեք որևէ գործի գաղափարից այն պատճառաբանությամբ, թե` ձեր ուժերից վեր է:
Այս իբրև հրաման եմ տալիս ձեզ:
Միպահ մտածեք այն փոքրիկ ծաղկի մասին, որ բուսնել է կարծր գետնի վրա:
Երբ երկար ու տաժանակիր ճիգերից հետո նա իր գլուխը դուրս է հանում հողից, բնավ վստահ չէ` թե արևի լույսն ու ջերմությունը կողջունեն իրեն:
Այդ իրագործումը իրականում իր ուժերից վեր է:
Բայց սերմի մեջ գտնվող կենսական ուժը մղում է տալիս իրեն, և ինքը կատարում է հողից դուրս գալու այդ դժվարին գործը: Երկնքի թագավորությունը սրան է նմանվում:
Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ